Ուկրաինայում կանցկացվեն հանրաքվեներ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամագրվելու հարցով․ Պորոշենկո
Մոտ ապագայում Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են հանրաքվե անցկացնել Եվրոպական Միությանը և ՆԱՏՕ-ին միանալու հարցով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն։
«Մենք այժմ հստակորեն շարունակում են եվրաատլանտյան ինտեգրման քաղաքականությունը։ Կարող եք չկասկածել, որ տեսանելի ապագայում Ուկրաինայում կանցկացվեն հանրաքվեներ։ Համոզված եմ, որ մեր բնակչությունը կաջակցի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալու իմ նախաձեռնությանը», - հայտարարել է Պորոշենկոն։
Դեռ 2014 թ․ Պորոշենկոն հայտարարում էր, որ մինչև 2020 թ․ Ուկրաինան ամբողջությամբ ապահովվելու է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ համատեղելի սպառազինությամբ, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրվելը երկրի ռազմավարական առաջնահերթությունն է։
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն իր հերթին հայտարարել էր, որ Ուկրաինան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև դաշինքին անդամագրվելը։ Մասնագետները նշում են, որ դա (ՆԱՏՕ-ին անդամագրվելը) չի կարող տեղի ունենալ առաջիկա 20 տարում։
Հիշեցնենք, որ 2016 թ․ դեկտեմբերին՝ Եմ գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է Ուկրաինայի վերաբերյալ բանաձև, որտեղ ընդգծվում է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն Ուկրաինային իրավունք չի տալիս անդամագրվել Եվրոպական Միությանը, չի ենթադրում անվտանգության երաշխիքներ, Ուկրաինայի քաղաքացիներին հնարավորություն չի տալիս Եվրամիության տարածքում աշխատելու և ապրելու։