Անհերքելի ապացույցներ ունենք, որ Դումայում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրություն է․ Լավրով
Մոսկվան անհերքելի ապացույցներ ունի, որ Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրություն էր։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարի խոսքով՝ դրան միջամտել են այն պետության հատուկ ծառայությունները, որն այժմ «փորձում է առաջինը լինել ռուսաֆոբության արշավում»։
Լավրովը հիշեցրել է, որ Սիրիա է ժամանելու Քիմիական զենքն արգելող կազմակերպության մասնագետների խումբը։
«Ինձ թվում է՝ խումբը Դամասկոս կժամանի վաղն առավոտյան և անհապաղ կմեկնի Դումա, որտեղ քիմիական որևէ նյութի հետք չեն կարողացել գտնել այստեղ հետազոտություններ իրականացրած մասնագետները», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նախորդ շավաթվա վերջին Արևմուտքն սկսեց Մոսկվային և Դամասկոսին մեղադրել սիրիական Դումա քաղաքում իբր տեղի ունեցած քիմիական հարձակման մեջ։
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնագետները զննել են ենթադրյալ քիմիական հարձակման վայրը և չեն հայտնաբերել քիմիական նյութերի հետքեր։ Հատկանշական է, որ տեղի հիվանդանոցներում չկան քիմիական նյութերից թունավորումներ ստացած հիվանդներ։
ՌԴ արտգործնախարարության համոզմամբ՝ Արևմուտքը, նմանօրինակ տեղեկություններ տարածելով, ցանկանում է արդարացնել Սիրիայի նկատմամբ հնարավոր ռազմական գործողությունները։
Դեռ նախորդ ամսվա կեսերին ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբը տեղեկացնում էր, որ Արևեյան Գուտայում ահաբեկիչները պատրաստվում են քիմիական հարձակում բեմադրել։
Աղբյուր՝ https://ria.ru/syria/20180413/1518553017.html?referrer_block=index_main_2