Մեծ Բրիտանիայի թագուհին հավանության է արժանացրել Brexit-ի մասին օրինագիծը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հավանության է արժանացրել Brexit-ի մասին օրինագիծը՝ վերջինիս տալով օրենքի ուժ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Ջոն Բերքոուն։
Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ օրենքը սկսելու է գործել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուց՝ 2019 թ․ մայիսի 29-ից հետո։
Նախորդ շաբաթ լորդերի պալատը վերջնականապես հաստատել էր Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու մասին օրինագծի կառավարության տարբերակը։ Սա հնարավորություն չընձեռեց փաստաթղթում փոփոխություններ կատարելու։
Ռիա Նովոստի-ի հավաստմամբ՝ ի սկզբանե պարզ էր, որ կառավարության տարբերակում փոփոխություններ չեն կատարվի, քանի որ Թերեզա Մեյի թիմը կողմ էր «կոշտ Brexit-ին», իսկ նրա համախոհները մեծամասնություն են կազմում խորհրդարանում։
Բրիտնաինեի համար Brexit-ի մասին օրենքում ամենակարևոր դրույթն այն է, որ այս երկրում չեղարկվում է 1972 թ․ ընդունված «Եվրոպական համայնքի» մասին օրենքը, ինչը նշանակում էր, որ Միացյալ Թագավորության սահմաններում գործում էր նաև ԵՄ օրենսդրությունը։