Չինաստանը Սիրիային, Հորդանանին և Եմենին կտրամադրի ավելի քան 90 միլիոն դոլար
Չինաստանը Սիրիային, Հորդանանին և Եմենին որպես հումանիտար օգնություն կտրամադրի 600 միլիոն յուան (90,6 միլիոն դոլար)։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
«Չինաստանը Սիրիայի, Եմենի և Հորդանանի ժողովուրդներին որպես հումանիտար օգնություն կտրամադրի 600 միլիոն յուան», - չին-արաբական համագործակցության 8-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարել է Սի Ցզինպինը։
Այս օրերին Պեկինում ընթանում է չին-արաբական համագործակցության 8-րդ համաժողովը, որին մասնակցում են արաբական 21 պետությունների ներկայացուցիչներ։ Համաժողովին մասնակցում է նաև Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը։