Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
![](https://www.noror.am/sites/default/files/styles/header_image/public/header-images/armenpres_3.jpg?itok=PXcWNynG)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանն առնչվող գործնական թեմաների:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: