Մեկ օրվա ընթացքում Լիբանանից Սիրիա է վերադարձել շուրջ 150 փախստական
![](https://www.noror.am/sites/default/files/styles/header_image/public/header-images/sowriya_0.jpg?itok=qXtT2X7u)
Վերջին մեկ օրվա ընթացքում Լիբանանից Սիրիա է վերադարձել շուրջ 150 մարդ։ Այս մասին հայտնում է Սիրիայում փախստականների ընդունման, տեղաբաշխման և բնակեցման կենտրոնը, որի հայտարարությունը հրապարակել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Վերջին օրվա ընթացքում «Ջեյդեթ Յաբուս» անցակետով Լիբանանից Սիրիա է վերադարձել 145 փախստական, որոնցից 44-ը կին, 71-ը՝ երեխա», - ասվում է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ վերջին մեկ օրվա ընթացքում մշտական բնակության վայր են վերադարձել շուրջ 340 ներքին միգրանտներ։
Բացի այդ, սիրիացի ինժեներների խումբը մեկ օրվա ընթացքում ականազերծել է մոտ 6 հեկտար տարածք, 6 շենք և մեկ կիլոմետր ճանապարհ։ Ականազերծման արդյունքում հայտնաբերվել է 48 պայթուցիկ սարք, որոնցից 10-ը՝ ինքնաշեն։