«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է Թուրքիայից 128,7 տոննա ցիտրուսային մրգերի ներմուծումը Ռուսաստան
«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է Թուրքիայից 128,7 տոննա ցիտրուսային մրգերի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
«Անցկացված մոնիթորինգի արդյունքում սույն թվականի դեկտեմբերի 18-ին արգելվել է Ռուսաստան ներմուծել Նովա տեսակի 61,5 տոննա մանդարին և Վաշինգտոն Նավել տեսակի 67,2 տոննա նարինջ, որոնք բերվել էին Թուրքիայից», - ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Վերջին շրջանում «Ռոսսելխոզնադզոր»-ը մի քանի անգամ արգելել է ՌԴ ներմուծել Թուրքիայից բերված ցիտրուսային մրգեր, որոնք վարակված են եղել։ Այս ամսվա սկզբին ընկերությունը հարցը քննարկել է Թուրքիայի ներկայացուցիչների հետ։
Թուրքական կողմը նշել է, որ այս տարի վանասատու նյութերի համար տարածման բարենպաստ պայմաններ էին ստեղծվել միջերկրածովյան տարածքում, և դրանք վերացնելու ուղղությամբ գյուղատնտեսությամբ զբաղվողների ջանքերն անցել են ապարդյուն։