ՌԴ պաշտպանության նախարարությունը հաջողությամբ փորձարկել է «Ավանգարդ» միջմայրցամաքային հրթիռը (տեսանյութ)
ՌԴ պաշտպանության նախարարությունը գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրահանգով բարեհաջող կերպով փորձարկել է «Ավանգարդ» հրթիռային համալիրը, որը հագեցած է գերձայնագիր թևավոր մարտական միավորներով։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Պուտինը ժամանել է պաշտպանության կառավարման ազգային կենտրոն և հրաման է տվել սկսել փորձարկումը։ Հրթիռն արձակվել է հարավարևմտյան Դոմբարովսկի շրջանից և խոցել հեռավորարևելյան Կամչատկայի շրջանի Կուրա պոլիգոնում տեղադրված պայմանական թիրախը», - ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ թռիչքի ժամանակ հիպերձայնային հրթիռը կատարել է հորիզոնական և ուղղահայաց մանևրներ՝ նշանակված ժամին խոցելով պայմանական թիրախը։
ՌԴ նախագահը գերազանց աշխատանքի համար շնորհավորել է «Ավանգարդ»-ի ստեղծողներին և շնորհակալություն հայտնել հաջող փորձարկման համար։
Ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, «Ավանգարդ»-ը նոր անուն է համաշխարհային ռազմաարդյունաբերության մեջ։ Այն կարող է միջմայրցամաքային հեռավորությունը գերձայնային արագությանը 20 անգամ գերազանցող արագությամբ թռչել մթնոլորտի խիտ շերտերի միջով՝ շրջանցելով ցանկացած հակահրթիռային պաշտպանություն։