Ռուսական կործանիչը խափանել է շվեդական ինքնաթիռի հետախուզական թռիչքը Բալթիկ ծովի տարածքում
ՌԴ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կազմի ՍՈւ-27 կործանիչը Բալթիկ ծովի տարածքում կարողացել է սանձել և հեռացնել շվեդական «Գոլֆսթրիմ» հետախուզական ինքնաթիռը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
«Օդային տարածքի վերահսկողության ռուսական սարքերը Բալթիկ ծովի տարածքում ֆիքսել են ՌԴ պետական սահմաններին մոտեցող օդային օբյեկտ։ Թիրախի ընթացքը կասեցնելու նպատակով օդ է բարձրացել հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կազմի ՍՈւ-27 ինքնաթիռը», - հայտնել են պաշտպանության նախարարությունից։
Նշվում է նաև, որ ռուսական կործանիչը «անվտանգ տարածության վրա մոտեցել է օդային օբյեկտին, պարզել, որ այն շվեդական «Գոլֆսթրիմ» հետախույզ-ինքնաթիռն է»։ Դրանից հետո վերջինս սկսել է շարժվել հակառակ ուղղությամբ՝ հեռանալով ռուսական սահմաններից, իսկ ՍՈւ-27-ը վերադարձել է տեղակայման վայր։
Այլ պետությունների ինքնաթիռների՝ Ռուսաստանի օդային սահմանները խախտելու մասին տեղեկություններ չեն հաղորդվում։