Թուրքիայում շարունակվում են զանգվածային ձերբակալությունները
Թուրքիայում դատախազությունը ձերբակալության հրահանգ է արձակել 57 մարդու նկատմամբ, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպություն համարվող Գյուլենական շարժման հետ առնչություն ունենալու մեջ։ Այս մասին տեղեկացնում է Türkiye gazetesi-ն։
Նշվում է, որ ձերբակալության հրահանգն արձակել է Ստամբուլի դատախազությունը։ Գործողություններն անցկացվել են թուրքական 14 քաղաքներում։ Հետաքննությունը նրանց կասկածում է ByLock բջջային հավելվածն օգտագործելու մեջ, որի միջոցով 2016 թ․ հուլիսի հեղաշրջման փորձի կազմակերպիչները պահպանել կապը միմյանց միջև և կոորդինացրել են գործողությունները։
Հիշեցնենք, որ Անկարան 2016 թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերիկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։