Կահիրեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երկու ոստիկան
Փետրվարի 18-ի երեկոյան Կահիրեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երկու ոստիկան, վիրավորվել՝ երեք քաղաքացիական անձ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, տեղեկացրել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ անվտանգության ուժերը հետապնդել են հանցագործին, որը նախորդ հինգշաբթի պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել Եգիպտոսի մայրաքաղաքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է 3 մարդ, սակայն իրավապհները հայտնեցին, որ երրորդ զոհը հենց ահաբեկիչն է։ Դեպքի վայրն այս պահին շրջափակված է, կատարվում է տարածքի զննություն։
Փետրվարի 15-ին Կահիրեի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող մզկիթի հարևանությամբ հայտնաբերվել էր երկու ինքնաշեն պայթուցիկ նյութ։ Անմիջապես այստեղ էին ժամանել սակրավորներ և չեզոքացրել էին ռումբերից մեկը։ Մյուս ռումբը պայթել էր և մարմնական վնասված էր հասցրել մի քանի մարդու։
Եգիպտոսի գլխավոր դատախազությունն արդեն հատուկ խումբ է ձևավորել, որն զբաղվելու է դեպքի բոլոր մանրամասների ուսումնասիրությամբ։