Եթովպական ավիաընկերությունը լուսանկար է հրապարակել ավիավթարի վայրից
Ethiopian Airlines ավիաընկերությունն առաջին լուսանկարն է հրապարակել մարտի 10-ին տեղի ունեցած ավիավթարի վայրից։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ընկերության ֆեյսբուքյան էջին։
Երեկ՝ մարտի 10-ին Boeing 737-800 MAX ուղևորատար ինքնաթիռը, որը մեկնում էր Նայրոբի, կորցրել է կապը տեղի ժամանակով 08:44-ին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 149 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել եթովպական Դեբրե Զեյթ քաղաքի մոտակայքում։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավիավթարից փրկվածներ չկան, ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ զոհվել են։
Ռիա Նովոստի-ն գրում է, որ զոհվածների թվում կա 3 ռուսաստանցի։