Ամերիկյան միջուկային ռմբակոծիչը մեկուկես ժամ թռչել է ռուսական սահմանների մոտակայքում
ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչը մոտ մեկուկես ժամ թռիչք է իրականացրել Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ՝ Կալինինգրադի և Լենինգրադի շրջանների մոտակայքում։ Այս մասին ասվում է PlaneRadar-ի թվիթերյան հայտարարության մեջ։
Նշվում է, որ ինքնաթիռն իր թռիչքն սկսել է անգլիական «Ֆեյրֆորդ» ավիաբազայից՝ ուղղություն վերցնելով դեպի Կալինինգրադի շրջան։ Այնուհետև, անցնելով Էստոնիայի օդային տարածքով, մոտ մեկուկես ժամ թռչել է Լենինգրադի սահմանների մոտ։ Ինքնաթիռը Ռուսաստանի Դաշնության ծովային և ցամաքային սահմաններին մոտեցել է համապատասխանաբար 35 և 95 կիլոմետրի չափ։
Lenta-ն գրում է, որ սա վերջին օրերին տվյալ ինքնաթիռի առաջին թռիչքը չէ ռուսական սահմանների մոտ։ Նախորդ անգամ Stratofortress-ը մանևրել էր Բալթիկ ծովի մոտակայքում մարտի 15-ին։
B-52H Stratofortress-ն ամերիկյան ռազմաօդային ուժերի կազմում է 1995 թվականից։ Այն ունակ է կրել տարատեսակ մարտագլխիկներ, այդ թվում՝ միջուկային։ Չնայած երկար ծառայությանը, այս կործանիչն ամերիկյան ռազմական ավիացիայի կազմում կմնա մինչև 2030 թվականը։