Չեխիայի նախագահը Թուրքիային մեղադրում է Իսլամական պետության հետ համագործակցելու մեջ
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Թուրքիային մեղադրում է Իսլամական պետության հետ համագործակցելու մեջ։ Այս մասին Զեմանը խոսել է Վինտիրժող գյուղում բնակիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ․ գրում է Ռիա Նովոստի-ն։
«Ինչու՞ են հարձակվում քրդերի վրա։ Որովհետև, փաստացի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշնակիցներն են», - ասել է Զեմանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին։
Հատկանշական է, որ նախագահի ելույթը հեռարձակվել է չեխական հեռուստաալիքներով։
Նրա խոսքով՝ տեղեկություններ կան, որ Թուրքիան զբաղվել է Իսլամական պետությանն անհրաժեշտ պարագաներ մատակարարելով, երբ վերջինս գրավել էր Սիրիայի և Իրաքի տարածքների որոշակի մասեր։
«Կոնկրետ եթե ասենք, ապա խոսքը նավթի և այլ անհրաժեշտ բաների մասին է», - ասել է Միլոշ Զեմանը։
«Թուրքիան արդեն մի պետություն է, որն ավելի շատ կենտրոնացած է իսլամական գաղափարների տարածման վրա։ Այստեղից էլ՝ տրամաբանական հետևություն, որ այն մոտ է իսլամական արմատականությանը։ Այստեղի էլ կարելի է տրամաբանորեն հասկանալ, թե ինչու են հարձակվում քրդերի վրա» - ասել է Չեխիայի նախագահը։