Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ
Այսօր՝ մարտի 21-ին, պայթյուն է որոտացել Քաբուլի արևմուտքում Նոռուզի տոնակատարությունների ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը, պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը։
Ինչպես հայտում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում կատարելով Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներին, տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել են՝ 23-ը։
Նոռուզը նշվում է իրանական, աֆղան և քուրդ ժողովուրդների և հարակից մշակույթային մայրցամաքների կողմից։ Այն տարածվել է աշխարհի բազմաթիվ այլ մասերում՝ ներառյալ Կենտրոնական Ասիան, Կովկասը, Հարավային Ասիան, հյուսիսարևմտյան Չինաստանը, Ղրիմը և Բալկանների որոշ շրջաններ։
Նոռուզը նշում է գարնան առաջին օրը և իրանական օրացույցի տարվա սկիզբը։ Այն տոնվում է աստղագիտական գարնանային գիշերահավասարին, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ին կամ դրա հաջորդ կամ նախորդ օրը։
Լինելով զրադաշտական կրոն և ունենալով նշանակություն ժամանակակից իրանցիների և զրադաշտական նախնիների միջև՝ Նոռուզը միևնույն ժամանակ Հարավային Ասիայի որոշ տեղերում նշվում է որպես Ամանոր։ Այն պահը, որ արևն անցնում է երկնային հասարակածը և հավասարեցնում է գիշերը և ցերեկը, հաշվարկվում է հենց ամեն տարի, և իրանցի ընտանիքները հավաքվում են միասին դիտելու ծեսը։