Նոր Զելանդիայի ոստիկանություն պարզել է Քրիսթչերչում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր 50 զոհերի ինքնությունը
Նոր Զելանդիայի ոստիկանությունը մարտի 21-ին ավարտել է Քրիսթչերչում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր 50 զոհերի նույնականացման գործընթացը։ Այս մասին, ինչպես հայտնում է France Press գործակալությունը, հայտնել է Նոր Զելանդիայի ոստիկանության ներկայացուցիչ Մայք Բուշը։
«Ես կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ րոպեներ առաջ ավարտվել է ահաբեկչության բոլոր 50 զոհերի նույնականցաման գործըթնացը։ Բոլոր զոհերի ընտանիքները ստացել են ծանուցում այդ մասին», - ասել է Բուշը։
Ավելի վաղ Նոր Զելանդիայի կառավարությունը որոշում էր ընդունել երկրի տարածքում բոլոր տեսակի հրաձգային զինատեսակների շրջանառությունը և շահագործումը արգելելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին՝ տեղի ժամանակով 13։45-ին՝ անմիջապես ցերեկվա աղոթքից հետո, զինված անձինք մուտք էին գործել Ալ Նուր և Լինվուդ մզկիթներ և փակել բոլոր դռները։
Ականատեսների վկայությամբ՝ գրոհի ժամանակ մզկիթի ներսում եղել է 200-300 մարդ։ Դռները փակելուց հետո հնչել են կրակոցներ։ Հարձակման հետևանքով զոհվել էր 5 տասնյակ մարդ։